Ասկերանի շրջանի Խնձորիստան գյուղի ամառային ճամբարում «Խաղաղարարի դաս» է անցկացվել
Ասկերանի շրջանի Խնձորիստան բնակավայրի վարչակազմը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի անձնակազմին հրավիրել է դպրոցական ճամբար՝ «Խաղաղարարի դաս» կրթական գործողություն անցկացնելու: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հարազատ գյուղում արձակուրդում մնացած երեխաները մասնակցել են ինտերակտիվ դասի, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները աշակերտներին պատմել են խաղաղապահների կողմից կատարվող առաջադրանքների մասին, երեխաներին բացատրել են սակրավորների կողմից չմաքրված տարածքներում խաղալու վտանգների, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու եղանակների մասին:
Ռազմական բժիշկը պատմել և ցույց է տվեց, թե ինչպես պետք է ճիշտ դադարեցնել արյունահոսությունը, վիրակապ դնել և որ իրավիճակներում չի կարելի դիպչել վիրավորին:
«Այսօր մենք հանրակրթական դպրոցում անցկացրեցինք բժշկական պատրաստության դաս: Երեխաներին ներկայացրվեց վնասվածքի և արյունահոսության դեպքերը և ցույց տրվեց, թե ինչպես օգնել նման իրավիճակներում: Երեխաները շատ աշխույժ արձագանքեցին, ուշադիր լսեցին, այնուհետև փորձեցին վիրակապել և արյունը դադարեցնող սեղմիչներ դնել»,-ասաց ռազմական բժիշկ Ելենա Մուրատովան:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուսուցչական անձնակազմը շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին հետաքրքիր և տեղեկատվական դասընթացի համար:
«Շաբաթը մի քանի անգամ ռուս խաղաղապահները նման գործողություններ են անցկացնում Արցախի բնակավայրերում: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցում էին շուրջ 6000 դպրոցականներ և ուսանողներ»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ կառուցված ջրատարներով 14 բնակավայր ապահովվել է ջրով
- Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Հաթերքում բնակվող նաև 30 բռնագաղթած ընտանիքի
- Ռուս խաղաղապահների միջնորդությունը ակտիվացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ երկխոսությունը․ Իգոր Կորոտչենկո
- Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել
- Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի դպրոցական ճամբարում
- Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունիի ջրատարի վերականգնման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների
- Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան