10 տարի անց այլևս կաթնամթերք չի լինի․ Ջիմ Մելոն
Euronews-ը զրուցել է միլիարդատեր և բարերար Ջիմ Մելոնի հետ Դուբայում (որտեղ նա ամիսներ է անցկացնում՝ այս քաղաքը անվանելով նոր Հոնկոնգ): Նա խոսել է «Դուբայի ապագա» հիմնադրամում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ագրարային հեղափոխությունը և երկարակեցությունը:
Մելոնը նկարագրել է իր տեսակետներն ագրարային նոր հեղափոխության վերաբերյալ իր գրքում: Նա պաշտպանում է արմատական հեռացումը անասնապահության ինտենսիվ տնտեսության ներկայիս մոդելից, որը, նրա խոսքով, պատասխանատու է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների 20%-ի համար: Այս արտանետումների կրճատման նպատակը բուսական բջիջների տեխնոլոգիայի միջոցով արդյունաբերական մսի արտադրությանն անցումն է:
Միլիարդատերը վստահ է, որ 10 տարի հետո կաթնամթերքը, ինչպես հիմա մենք դրանք գիտենք, կվերանա: Դրանք կփոխարինվեն սինթետիկ արտադրանքներով: Մսի և ձկների կեսը կարտադրվի նոր տեխնոլոգիաների միջոցով: Անասնաբուծություն մասնագիտությունը մարում է:
Ջիմ Մելոնը գլխավորում է «Juvanessence» դեղագործական ընկերությունը, որը խոստանում է դեղամիջոցներ 10 տարվա ընթացքում՝ մարմնից հին բջիջները վերացնելու համար: Նշվում է, որ սա էապես կբարելավի տարեցների առողջությունը: Դրանով կազատվեն հսկայական միջոցներ, որոնք այժմ ծախսվում են տարեցների բժշկական օգնության վրա և կծախսվեն նրանց ավելի արդյունավետ սոցիալական հարմարվողականության վրա: Նա նաև խորհուրդ է տալիս բոլոր սերունդներին ավելի քիչ շաքար և այլ անառողջ սնունդ ուտել՝ շաքարախտից և դեմենցիայից խուսափելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան