11 աղջիկ վճարել է կազանցի հրաձիգի նոր փաստաբանի համար
Մի խումբ աղջիկներ նոր փաստաբան են վարձել19-ամյա Իլնազ Գալյավիևի համար, որը հրաձգություն էր կազմակերպել Կազանի դպրոցներից մեկում: Znak-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Ալեքսանդր Վասիլիևը դարձել է Գալյավիևի նոր ներկայացուցիչ:
Ըստ թերթի՝ «Օգնիր Իլնազին» խմբի 11 իգական սեռի կազմակերպիչներն են վճարել փաստաբան վարձելու համար: Նրանց հաջողվել է հավաքել 300 հազար ռուբլի:
Վասիլիևը հաստատել է, որ ինքը ներկայացնում է Գալյավիևի շահերը, բայց չի պարզաբանել, թե ով է նրան վարձել:
Ավելի վաղ աղջիկները խնդրագիր էին ստեղծել Change.org կայքում՝ պահանջելով լիարժեք և անկողմնակալ հետաքննություն անցկացնել: Նրանց կարծիքով, Գալյավիևը միայնակ չի գործել, հանցագործության այլ մասնակիցներ էլ են եղել:
Մայիսի 11-ին Կազանի թիվ 175 քոլեջում տեղի էր ունեցել հրաձգություն, որի արդյունքում ինը մարդ մահացել էր, 23-ը վիրավորվել: Պարզվել էր, որ հարձակվողը 19-ամյա Իլնազ Գալյավիևն է, նա բերման էր ենթարկվել: Ուսումնական հաստատության վրա հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային սպանության հոդվածով:
Կազանի վարչակազմի ղեկավար Իլսուր Մեթշինը քոլեջում կրակոցները որակել է որպես ահաբեկչություն: Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը մայիսի 12-ը սգո օր էր հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- Կազանի դատարանը երկու ամսով ձերբակալեց դպրոցում հրաձգության մեջ մեղադրվողին
- 18 երեխա գտնվում է Կազանի մանկական հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
- Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով սպանվել է մեկ ուսուցիչ և ութ աշակերտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները