Իսրայելական ուժերն այսօր 110-րդ անգամ ավերել են Պաղեստինում գտնվող Ալ-Արաղիբ գյուղը
Իսրայելական ուժերն այսօր 110-րդ անգամ ավերել են Պաղեստինի Ալ-Նաղաբ շրջանում տեղակայված Ալ-Արաղիբ գյուղը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Գյուղի պաշտպանության տեղական կոմիտեի անդամ Ազիզ ալ-Տուրին ասել է. «Իսրայելի իշխանություններն այսօր 110-րդ անգամ ավերեցին Ալ-Արաղիբ գյուղը»:
Նա հավելել է, որ գյուղում բնակվող Պաղեստինի քաղաքացիները ևս մեկ անգամ կվերակառուցեն այն։
Ալ-Արաղիբի տները պատրաստված են փայտից, պլաստմասեից և թիթեղից, որտեղ բնակվում են 22 պաղեստինյան ընտանիքներ:
Իսրայելի իշխանությունները գյուղն առաջին անգամ քանդեցին 2010-ի հուլիսին, և այդ ժամանակից ի վեր, ամեն անգամ, երբ գյուղացիները վերակառուցում էին այն, իսրայելցիները կրկին քանդում էին այն:
Իսրայելը չի ճանաչում ալ-Արաղիբ գյուղը, բայց նրա բնակիչները մնում են իրենց հողում՝ չնայած անընդհատ կրկնվող ավերածություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան