Գրական հանդիպում Վարպետի տանը
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա գրական հանդիպում արձակագիր Հովհաննես Երանյանի հետ:
Միջոցառումը նախատեսվում է հուլիսի 9-ին՝ ժամը 18:30-ին՝ թանգարանի «Քարավան» գրական-մշակութային ակումբի կազմակերպած միջոցառումների շրջանակում:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան գրողի հետ զրուցել գրականության մասին, նրան ուղղել ոլորտի արդի խնդիրներին վերաբերող իրենց հարցերը:
Երբ Ավետիք Իսահակյանը Գրողների միության նախագահն էր, նրա թե´ աշխատավայրում, թե´ տանը մշտապես հավաքվում էին երիտասարդ գրողներ և գրականագետներ:
Վերարժևորելով գեղեցիկ ավանդույթը՝ միջոցառմանը կմասնակցեն նաև Գրողների միության երիտասարդ անդամները: Ստեղծագործական գործունեության մանրամասները կներկայացնի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նմանօրինակ միջոցառումները՝ հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, քննարկումներ, գրական ընթերցումներ, ակտիվացնում են թանգարանի գրական կյանքը, ամրապնդում գրող-ընթերցող կապը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները