Էլինար Վարդանյան. Իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային
«Այլընտրանքային» նախագծեր խմբի անդամ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը գրում է.
«Իշխանության կողմից սկսած քաղաքական ճնշումների հանդեպ անտարբերությունը չի հասկացվում: Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային, որ իրականցվում է այն հարդկանց հանդեպ, ովքեր պայքարել են ամենավճռական պահերին:
Հիմա սյունեցիների, Արեմն Չարչյանի և մնացած համայնքապետերի նկատմամբ ճնշումներին լուռ հետևելը անթույլատրելի է: Պետք է համախմբվել հանուն նրանց պաշտպանության: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ եթե այսօր մենք չկանգնենք հետընտրական վենդետայի ենթարկվողների կողքին, վաղը մենակ կմնանք ռեպրեսիվ մեքենայի դեմ պայքարում»։
Հարակից հրապարակումներ`
- «Վերածնվող Հայաստան». Շինծու և անհիմն գործողությունները քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն
- ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան
- Խուզարկում են Քաջարանի համայնքապետի բնակարանը. Ռոբերտ Հայրապետյան
- Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան