Կառավարությունն այսօրվա նիստում 20 դատավորի նոր հաստիքներ կավելացնի
Գործադիրն այսօրվա նիստում ընդունվելիք որոշմամբ դատական համակարգում կավելացնի ևս 20 դատավորի հաստիք:Նախատեսվում է ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում (Երևան քաղաքում և մարզերում) և 3 դատավոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։
Կառավարությունն, ի թիվս այլ չզեկուցվող հարցերի, այսօր կհաստատի Հայաստան ցեմենտի ներկրման համար լիցենզիա սահմանելու կարգը և լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին կնշանակի Էկոնոմիկայի նախարարությանը:
Գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված 27 հարցերից միայն 3-ն են զեկուցվող:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները