Թուրքիան ուզում է Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք
Բաթումում հուլիսի 7-ին տեղի է ունեցել վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր:
Jnews-ը գրում է, որ Թուրքիայի առևտրի նախարարի տեղակալը ցանկություն է հայտնել մաքսային և բոլոր տեսակի ընթացակարգերն իրականացվեն Ախալքալաքում։
«Որքանով տեղեկացված եմ, տարածքային առումով այս ամենի հնարավորությունը Ախալքալաքում կա: Մենք մաքսային գործողություններն իրականացնում ենք Կարսում սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա, և այս հեռավորությունն ու անվտանգությունը վստահում ենք երկաթուղուն: Որքան ես գիտեմ, սահմանին (Կարծախում) մաքսային ծառայություն չկա, օպերատորները ստիպված են լինում հաճախ գալ հեռավոր տարածություններից, ինչը սպասման պատճառ է դառնում: Հետևաբար, եթե մաքսային ընթացակարգեր իրականացվեն Կարծախից 30 կիլոմետր հեռավորության վրա` Ախալքալաքում, ավելի հեշտ կլինի», - իրենց ցանկությունն այսպես է բացատրել թուրք պաշտոնյան:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան ասել է, որ Թուրքիայի առևտրի փոխնախարարի առաջարկը դրական լուծում կստանա:
Մաքսային կոմիտեի նիստից հետո «Բաթումելեբին» խնդրել է Թուրքիայի առևտրի փոխնախարարին մեկնաբանել, թե ինչու է թուրքական կողմը պահանջում Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք:
«Կարծախում առկա ենթակառուցվածքը բավարար չէ մաքսային գործողություններն արագ իրականացնելու համար: Հետևաբար, մեզ համար կարևոր է, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային ընթացակարգեր, և այլևս հետաձգումներ չլինեն: Մենք կարծում ենք, որ եթե մաքսային գործողություններ իրականացվեն Ախալքալաքում, ապա տվյալ ընթացակարգերը կարագանան», – ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան