Տիգրան Աբրահամյան. Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հայտարարությանը, գրել է.
«Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը։
Նոյեմբերի 9-ից հետո, հենց նման «կարևոր» որոշումների մասին խոսվում է, տարածքային կորուստ ենք ունենում։
Քարվաճառ, Ակնա (Աղդամ), Քաշաթաղ (Լաչին), ավելի ուշ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղեր, Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները, ապա՝ Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ փաատաթղթով պետք է մնային հայկական վերահսկողության ներքո։
Սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում»։
Ավելի վաղ Աբրահամյանը նշել էր, որ Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի հնչեցրած միտքն անոնսեց առաջիկայում Հայաստանին սպասվող ծանր ժամանակների մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել էր Փաշինյանին ընտրվելու կապացկությամբ ու նշել. «Հայաստանի ու հայ ժողովրդի համար այնպիսի բարդ, շատ սուր ու զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովմամբ։ Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է»։
«Ինչպես և սպասելի էր «ժողովրդի վստահությունը» ունեցող անձի առջև բարդ, շատ սուր և զգայուն հարցերի օրակարգ է իջեցված, որին պետք է պարտադիր լուծում տրվի»,-նշել էր Աբրահամյանը։
Ուշագրավ է, որ վարչապետի կայքէջում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ Վլադիմիր Պուտինի խոսը հրապարակվե․ է խմբագրված։ Այնտեղից դուրս է թողնված «զգայուն» բառը, մինչդեռ այն առկա է Կրեմլի պաշտոնական էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան