
Տոկիոյում օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի
Ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում և հարակից Չիբա, Կանագավա և Սայտամա նահանգներում՝ առանց հանդիսատեսի: Այս մասին գրում է Sports.ru-ն։
Որոշումն ընդունվել է այսօր՝ 2020 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչների ու Տոկիոյի քաղաքային իշխանությունների առցանց նիստի ընթացքում։
Նշենք, որ այսօր Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտնել է Տոկիոյում արտակարգ ռեժիմ մտցնելու մասին՝ COVID-19 վարակի դեպքերի աճի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական խաղերին ընդառաջ կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել լրագրողների շրջանում
- Օլիմպիական խաղերի որոշ մրցումներ նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականի
- Տոկիոյի խաղեր կմեկնի 17 հայ մարզիկ
- Օլիմպիական խաղերին ընդառաջ ՄՕԿ-ի գրեթե բոլոր աշխատակիցները պատվաստվել են
- «Տոկիո -2020». Մեկնարկում է օլիմպիական կրակի փոխանցումավազքը