ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը խորապես անհանգստացած է Արցախում կրոնական վայրերի վնասման ապացույցներով
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) խորապես անհանգստացած է Արցախում կրոնական վայրերին պատերազմից հետո վնաս հասցնելու ապացույցներով։ Այս մասին ասվում է USCIRF-ի թվիթերյան գրառման մեջ։
«USCIRF-ը խորապես անհանգստացած է՝ տեսնելով Լեռնային Ղարաբաղի կրոնական վայրերին վնաս հասցնելու ապացույցները:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել շինարարությունը, որը սպառնում է այդ վայրերին և թույլ տալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջությամբ հետաքննի նրանց կարգավիճակը»,- հայտարարել է USCIRF-ը՝ տարածելով Caucasus Heritage-ի պատրաստած զեկույցը՝ Արցախում պատմամշակութային կոթողներին հասցված վնասների մասին։