Ախալցիխեի կլինիկայի պատվաստումից հետո մահացած բուժքրոջ գործով երկու աշխատակից է ազատվել աշխատանքից
Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ մասնագիտական խորհրդի որոշմամբ, Ախալցիխեի կլինիկայի երկու աշխատակիցներ աշխատանքից հեռացվել են՝ Մեգի Բաքրաձեի մահվան հետ կապված: Այս մասին գրում է aliq.ge կայքը:
Նրա խոսքով, խորհուրդը պարզել է էթիկական պրակտիկայի լուրջ խախտումներ, այդ իսկ պատճառով առաջարկություն է տրվել պատշաճ արձագանքման անհրաժեշտության մասին:
Մարտի 18-ին 27-ամյա Մեգի Բաքրաձեն պատվաստվելուց անմիջապես հետո իրեն վատ էր զգացել, կես ժամ անց կոմայի մեջ ընկել, հաջորդ օրը տեղափոխվել Թբիլիսի, որտեղ գիտակցության չգալով` մահացել էր: Հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածում, նշում, որ նրան համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել: Մեգին 2 երեխաների մայր էր, աշխատում էր նույն` «Իմեդի» կլինիկայում, պատվաստման կողմնակից էր, պրոցեդուրայից առաջ տեղական լրատվամիջոցներով բնակչությանը կոչ էր արել անպայման պատվաստվել, ոչնչից չվախենալ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ ներկայացուցիչ. Վրաստանում բուժքրոջ մահը ցավալի է և ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը, որոնք կապված են պատվաստանյութի հետ
- Պատվաստումից հետո մահացած բուժքրոջ հարազատները բժիշկներին են մեղադրում