Ամրամ Մակինյան. Որոտանում դեռ «հանդգնում» են տանը զենք պահել…
Փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով քննչական կոմիտեի՝ Որոտանի համայնքապետի վերաբերյալ տարածած հաղորդագրությանն ու լուսանկարներին, գրում է.
«Չեմ ճանաչում Որոտանի գյուղապետին, բայց ՔԿ-ի հրապարակած նկարները ցույց են տալիս որ մարդը Որոտան, Սյունիք և Հայրենիք պաշտպանող տեսակից էր, մարդը՝ մարդ էր, հայրենասեր մարդ, Հայրենիքը զենքով պահող մարդ…
Հիմա ձերբակալեցիք նրան, խլեցիք զենքերը և Որոտանն այդ չափով անպաշտպան դարձրիք…
չիմացողների համար նշեմ, որ կապիտուլացիայի ստորագրումից հետո Որոտան գյուղի մի մասը նվիրվել է թուրքերին, մարդիկ իրենց տներում քնում են թուրքից մետրերի հեռավորության վրա և դեռ «հանդգնում» են տանը զենք պահել…
Կեցցե՛ ապագան»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը պարզաբանում է, թե ինչու է խուզարկվում Որոտան համայնքի ղեկավարի տունը
- Յոլյան. Որոտանի վարչական ղեկավարի տունն են խուզարկում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին