Արտակ Զաքարյան. ՍԴ-ի վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում
ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, նրա վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում։ Առայժմ դա իրականացվում է անհայտ ծագման ու կասկածելի շահերով առաջնորդվող, ադրբեջանական նավթամուղի պաշտպան ոմն մեկի խմբակի կողմից։
Լավ եք անում, վաճառեք Հայաստանն ու Արցախը, ամբողջությամբ դրեք թրքա-օտարականների ոտքերի տակ։ Երկիրը դարձրեք միջազգային փալաս՝ ձեր տեսակին հարիր, իսկ հետո փախեք երկրից։ Փախեք, որովհետև հետո իրավունքի ուժ թողած չեք լինելու, որ ձեզ՝ նվաստներիդ պաշտպանող ինստիտուտ լինի։
Հարցը ընտրությունների վիճարկվող արդյունքները չեն։ Հարցն այն է, որ Սահմանադրական դատարանի կամ նրա որևէ դատավորի վրա ցանկացած տիպի ճնշում գործադրելը, կամ սպառնալիք հնչեցնելը, երկիրը ներսից թունավորելու, սահմանադրությունը ոտնահարելու, ՍԴ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների իրավունքների վրա բռնանալու հերթական ակտն է։
Եթե որևէ մեկը, որևէ ժողովրդավար երկրում, բարձր դատարանի դեմ սպառնալիքներ հնչեցներ, պատկան մարմիններն անմիջապես կզբաղվեին նրանով։
Կապիտլյանտական լկտիությունը սահմաններ չի ճանաչում»։
Հարակից հրապարակումներ`
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Վարդևանյանը ՀՔԾ -ի ու դատախազության ուշադրությունը հրավիրեց ՍԴ-ին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների վրա
- ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը
- ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ
- ՍԴ-ում ներկայացվեցին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հիմնական հանգամանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան