Բաքուն և Մոսկվան քննարկել են սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
Բաքուն և Մոսկվան բանակցությունների հերթական փուլ են անցկացրել ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման շուրջ։ Այս մասին, Interfax.az-ի հաղորդմամբ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«2021 թ. հուլիսի 6-9-ը Բաքվում տեղի ունեցավ իններորդ հանդիպումը Արտաքին գործերի փոխնախարար, Ադրբեջանի նախագահի սահմանների և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խ.Ա. Խալաֆովի ու ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար Բիլյալիտդինովի մասնակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են սահմանազատման գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, հաստատվել են դաշտային սահմանազատման աշխատանքների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ասել է, որ սահմանային նշանների տեղադրումը կշարունակվի` համաձայն հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային ծրագրի:
«Սահմանազատման աշխատանքների ընթացքում նշվեց երկու երկրների մասնագետների լավ համակարգված կառուցողական աշխատանքը: Համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության տարածքում: Դրա անցկացման ժամկետը կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով», - ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան