Էրդողանի ամառային շքեղ պալատի նկարները զայրացրել են սոված մնացած տեղացիներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամառային նոր պալատի վերջերս հրապարակված նկարները վրդովեցրել են թուրք բնակիչներին, որոնք պայքարում են իրենց ընտանիքներին սնունդ ապահովելու համար։ Այս մասին գրում է National-ը:
Երկու տարի առաջ կառուցված Մարմարիսից հյուսիս գտնվող 74 միլիոն դոլար արժողությամբ պալատի առաջին նկարները տարածվում են այն ժամանակ, երբ Թուրքիայի հասարակության մեծ մասը բախվում է աղքատության և գնաճի ռեկորդային մակարդակի հետ:
Նկարների տարածումը նաև համընկել է Էրդողանի կնոջ՝ Էմինեի լայնորեն ծաղրական մեկնաբանությունների հետ, որն առաջարկում է մարդկանց կրճատել իրենց ուտեստի չափաբաժինները՝ մնացորդները կանխելու համար: Շատ քաղաքացիներ արձագանքեցին՝ մատնանշելով շքեղ բրենդերին նրա նվիրվածությունը, գրում է National-ը:
«Նրանք մեզ ասում են, որ կրճատենք մեր սննդամթերքը, բայց իրենք փող ունեն ձեռքի պայուսակների վրա ծախսելու և Մարմարիսում շքեղ պալատներ կառուցելու համար», - National- ին ասել է Ստամբուլում գործվածքներ վաճառող 71-ամյա թոշակառու Հասան Օզբիլեկը:
«Նախագահը միշտ ասել է, որ ինքը ներկայացնում է հասարակ մարդկանց, և ինքը եկել է խոնարհ արմատներից, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նա ապրում է սուլթանի պես, մինչ բոլորը պայքարում են», - ավելացրել է նա:
Բուրակ Էրբայը, Մուղլայից ընդդիմադիր պատգամավորը, որտեղ կառուցվել է նոր պալատը, ասել է, որ թուրք ժողովուրդը «հիվանդ է և հոգնած» իր երկրի ղեկավարների նման կեղծավորությունից:
«Խոսքը ոչ միայն այստեղի (պալատի) մասին է, կա մեկը Անկարայում, մյուսը՝ Վանում: Խոսքը այս բոլոր մասնավոր ինքնաթիռների, ուղղաթիռների մասին է: Մինչ մարդիկ պայքարում են սեղանին հաց դնելու համար, նրանք տեսնում են այս ամբողջ շքեղությունն ու շռայլությունը և, իհարկե, բարկանում են», - ասել է նա National-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա