Թալիբները հարձակվել են Աֆղանստանի երկրորդ քաղաքի՝ Կանդահարի վրա
«Թալիբան» արմատական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Կանդահարի թաղամասերից մեկի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերի աղբյուրը:
Նրա խոսքով՝ գրոհայինները հարձակվել են երկու անցակետերի վրա: Կանդահարի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաք են ժամանել լրացուցիչ ուժեր:
Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր, որ արմատական «Թալիբան»-ը մերժել է Աֆղանստանի կառավարության խաղաղության առաջարկները: Ուրբաթ օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական խոսնակ Մոհամադ Սոհայիլ Շահինը ասել է, որ շարժումը ԱՄՆ-ին չի խոստացել, որ չի գրավելու Աֆղանստանի նահանգների վարչական կենտրոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան