Որո՞նք են այն էական հանգամանքները, որոնք նշանակություն են ունենալու այս գործի ելքի համար. Թովմասյանը՝ Շաթիրյանին
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դիմեց զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք առանձնացրել են բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք գործի ելքի համար կարող են նշանակություն ունենալ, թե՞ գտնում է, որ դիմումներում ինչ գրված են, բոլորը կարող են նշանակություն ունենալ:
«Արդյո՞ք առանձնացրել եք այն հարցերը, որոնք կողմերը բարձրացրել են, սակայն լրացուցիչ ապացուցման անհրաժեշտություն ունեն: Որո՞նք են այն էական հանգամանքները, որոնք կան գործի նյութերում, որոնք նշանակություն են ունենալու այս գործի ելքի համար»,- հարցադրումներ արեց Հրայր Թովմասյանը:
Էդգար Շաթիրյանն արձագանքեց, որ հարցի առնչությամբ ունի նախնական դիրքորոշում, բայց այս փուլում չպետք է բարձրաձայնի:
«Կարծում եմ՝ այս հարցն անկյունաքարային է, և մենք պետք է համատեղ քննարկենք, հակառակ պարագայում չենք կարող առաջ գնալ»,- նշեց զեկուցողը:
Նա ասաց, որ, բնականաբար, դիմողները ներկայացրել են, իրենց գնահատմամբ, առերևույթ խախտումների առնչությամբ համապատասխան ապացույցներ, փաստաթղթեր, տեղեկատվություն, նյութեր, բայց եթե ընդհանուր ձևակերպի, դրանք բոլորը, ըստ նրա, չեն կարող ապացուցողական նշանակություն ունենալ:
«Բացի այդ, նկատի ունենալով դրանց ծավալը՝ հնարավոր չէ այս ամենը դարձնել հետազոտման առարկա»,- ասաց ՍԴ դատավոր Է. Շաթինյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է այսօր ժամը 11:00-ից:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում ներկայացվեցին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հիմնական հանգամանքները
- Գոռ Հովհաննիսյանը ՍԴ-ում ընթացող դատաքննությունը նմանեցնում է Սարսաղստանի հետ
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
- ՍԴ-ում մեկնարկում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը
- Վարդևանյան. ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»
- Էդգար Ղազարյան. Կարևոր փաստ Արման Դիլանյանի մասով այսօրվա ՍԴ նիստին ընդառաջ
- Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը կմասնակցեն ՍԴ-ում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դատաքննությանը
- Հուլիսի 9-ի դատական նիստը չսկսած՝ ՍԴ-ն արդեն իր կողմնակալ վերաբերմունք է արտահայտում իշխող քաղաքական ուժի նկատմամբ. Ղազարյան
- Վահե Գրիգորյանի պահանջով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա. Էդգար Ղազարյան
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ՍԴ
- Քաղաքական երրորդն ուժն է դիմել ՍԴ՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
- «Զարթոնք» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ
- Վարդևանյան. Մենք ՍԴ միջնորդություն ենք ներկայացրել դիմումի քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան