Շմիգալը «Հյուսիսային հոսք 2»-ն անվանել է Կրեմլի «էներգետիկ զենք» ՝ ուղղված Արևմուտքի դեմ
Կիևը կշարունակի պայքարը «Հյուսիսային հոսք 2» ռուս-գերմանական գազատարի շահագործման հանձնելու դեմ։ Եթե նույնիսկ իր նպատակին չհասնի, Եվրամիությունը կարող է էապես սահմանափակել գազատարի օգտագործումը։Այս մասին լիտվական LRT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխանցում է Ria.ru-ն։
Շմիգալը նախագիծն անվանել է Կրեմլի «էներգետիկ զենք» ՝ ուղղված Արևմուտքի դեմ:
«Ուստի մենք շարունակում ենք և կշարունակենք դեմ լինել դրա իրականացմանը և հնարավորինս շատ կողմեր ենք ներգրավելու՝ այդ գործում»,-ավելացրել է նա:
Նրա խոսքով ՝ ԵՄ իրավասու մարմինները հնարավորություն ունեն սահմանափակելու «Գազպրոմի» կողմից OPAL և EUGAL խողովակաշարերի օգտագործումը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել` մինչև «Հյուսիսային հոսք 2»-ի ամբողջական դադարեցում
- Բունդեսթագը դեմ է քվեարկել «Հյուսիսային հոսք 2» -ը դադարեցնելու առաջարկին
- «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա. Մերկել
- Մերկելը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2» -ի ապագան կախված է Նավալնիի պատմությունից
- Թրամփը և Մերկելը վիճել են «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան