ԵՄ-ն եղել է և մնում է Հայաստանի առանցքայի գործընկերներից մեկը. Մհեր Գրիգորյան
«Այցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և ԵՄ-ի միջև ծավալած ակտիվ համագործակցության և գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասուլիսում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն՝ ամփոփելով Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ ունեցած աշխատանքային հանդիպումների արդյունքները:
Նա տեղեկացրեց, որ անդրադարձ է կատարվել 2020 թվականին ի հայտ եկած ծանր մարտահրավերներին՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոավիրուսի համավարակին:
«Հայաստանը երախտապարտ է ԵՄ-ին, թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար»,- ասաց Մհեր Գրիգորյանը և հավելեց, որ հանձնակատարի հետ քննարկել են Արցախի դեմ իրականացված ծանրագույն ռազմական ագրեսիայի և հետպատերազմյան իրավիճակի մեղմանն ուղղված հետագա գործողությունները:
Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է ԼՂՀ-ի հիմնահարցի կարգավորմանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ՝ որպես առաջնահերթ գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:
«Չնայած Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին, մեր երկիրը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, որի հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում ԵՄ-ն եղել է և մնում է Հայաստանի առանցքայի գործընկերներից մեկը»,- նշեց Գրիգորյանը և անդրադարձավ համապարփակ և ընդլայնված գոծընկերության համաձայանգրի վավերացման գործընթացի ավարտին ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու փաստին:
Նա հայտնեց, որ իր նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքում, համաձայնագրի կիրարկմանն ուղղված ամբողջական հաստատված ճանապարհային քարտեզը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումից՝ շեշտելով, որ այն բարեփոխումների օրակարգի կարևորագույն հիմնասյուներից մեկն է, որը վերաբերում է բոլոր ոլորտներին:
«Վերահաստատելով ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայությունների հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, վստահ եմ, մեծ դեր կունենա նաև այս բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում»,- հայտնեց փոխվարչապետի պաշտոնակատարը:
Նա տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը:
Նկատելով, որ Արևելյան գործընկերությունը թևակոխում է նոր՝ 5-ամյա փուլ, որի շրջանակներում պլանավորված է մեծածավալ ծրագրեր՝ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին տարատեսան ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1.6 մլրդ եվրո աջակցության հանձնառության համար:
Նա տեղեկացրեց, որ աջակցությունն ուղղվելու է ՀՀ կառավարության և ԵՄ-ի սահմանած 5 առաջնահերթ նախաձեռնություններին՝ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածների կառուցմանը, հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ ամփոփվել են 2021-27 թվականների ՀՀ-ԵՄ երկկողմ ծրագրերի շրջանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին