Դատարանն արձանագրել է Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումներ
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորություններն այս պահին կասեցված են, ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել իր հայցի վերաբերյալ դատարանի որոշման մասին։
Նա գրում է.
«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:
Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»։
Ավելի վաղ Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանի որոշման մասին գրել էր.
«Էսօր ստացել եմ դատավոր Հարությունյանի որոշումը` ԲԴԽ նախագահի մեղադրանքի ոչ օրինական լինելու վերաբերյալ։ Շատ ավելի դիտարժան էր, քան Եվրո-2020ը»։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականություններն իրականացնում է Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Վարդազարյանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը փոխվեց, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմնաը հաջորդած մասայական ձերբակալությունների ժամանակ՝ նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահը կոչով դիմեց հայաստանյան դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։
«Եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»»,-ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները
- Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան
- Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան
- Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ. Ռուբեն Վարդազարյանը
- Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
- Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում պատկերացնել. Ռուբեն Վարդազարյանը՝ Վահագն Հովակիմյանին
- Զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել. Ռուբեն Վարդազարյանը՝ իմքայլականին
- Իշխանյան. Հաջորդ քայլով կսկսվեն Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները