Սրանց պետք են գլխիկոր, իշխանական քմահաճույքներ կատարող, անտարբեր մարդիկ. Աբրահամյան
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, ո՞նց ես քեզ զգում։ Հին կադրային սպա ես, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են՝ ո՞նց ես վաղը, մեկ կամ 3 տարի հետո մարտական խնդիրդ լուծելու։
Այն ամենն ինչը բանակի հետ են անում՝ արժեզրկում, վարկաբեկում, քանդում, ո՞նց եք ԶՈՒ բարեփոխում անելու։
Ո՞նց եք երիտասարդներին մոտիվացնելու, բանակի շարքեր բերելու՝ պայմանագրայինի կամ սպայի կարգավիճակով, որ մի հատ էլ պրոֆեսիոնալ բանակ կառուցեք։
Ոմանք զարմանում են, որ Խաչատուրովի նման տղերքի հետ պայմանագիր չեն երկարաձգում, իսկ իմ համար, եղած իրողությունների պայմաններում, այս ու սրան նախորդած կադրային փոփոխություններն օրինաչափություն են։
Ինչի սրանց իշխանությանը մարտական գեներալներ, սկզբունքային, հայրենասեր զինվորականներ ե՞ն պետք։
Սրանց պետք են գլխիկոր, նեղ անձնական շահեր սպասարկող, իշխանական քմահաճույքներ կատարող, անտարբեր մարդիկ։
Արտակ Դավթյան, ո՞նց ես քնում»։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
- Ադրբեջանում ցնծում են՝ Նիկոլը բանակից հեռացնում է թուրքերի թշնամի Գրիգորի Խաչատուրովին. Համբարյան
- Գեներալ Գրիգորի Խաչատուրովին պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար. Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան