Հայաստանն այլևս չունի տնտեսական հնարավորություններ վատնելու ժամանակ. Օլիվեր Վարհեի
«Եվրամիությունը շարունակում է մնալ կարևոր գործընկեր Հայաստանի համար թե՛ բարեփոխումների իրագործման, թե՛դրա օրակարգի հարցում և այլ բնագավառներում՝ օրինակ մարդու իրավունքների գերակայման բնագավառում»,- հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա գնահատեց կառավարության ստանձնած բարեփոխումները շարունակելու հանձնառությունը:
«Սրանք կարևոր բարեփոխումներ են, որը Եվրոպան և Հայաստանի ժողովուրդը պետք է տեսնեն»,- ասաց Օլիվեր Վարհեին:
Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի ԵՄ-ն ապահովել էր ավելի քան 100 մլն եվրո օգնություն համավարակի դեմ պայքարելու համար և այսօր էլ ջանք չի խնայում առողջապահական վիճակը բաելավելու ուղղությամբ՝ ապահովելով անվտանգ պատվաստանյութեր:
«Ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը չեն պատվաստվել»,- հայտնեց հանձնակատարը և հավելեց, որ համավարակը կարող են հաղթահարել միայն այն դեպքում, եթե բոլորը պատվաստվեն, իսկ գործադրած ջանքերն իզուր կլինեն, եթե լինի 4-րդ, 5-րդ ալիք:
Նա շեշտեց, որ Հայաստանն այլևս չունի տնտեսական հնարավորություններ վատնելու ժամանակ և բոլորին հորդորեց գնալ պատվաստվելու:
ԵՄ հանձնակատարը տեղեկացրեց, որ պատերազմի զոհերի հարազատներին աջակցելու համար 9-10 մլն եվրոյի օգնություն են նախատեսել, որը մոտ ապագայում կհասնի Հայաստան:
«Եվրամիությունը պատրաստ է շատ ակտիվ դերակատարություն ստանձնել հակամարտությանը հաջորդած իրավիճակներում և աջակցել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իարկանացմանը, հատկապես՝ մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում»,- ասաց Օլիվեր Վարհեին և հավելեց, որ ԵՄ-ն կաջակցի նաև պատերազմից տուժած շրջանների և հարակից տարածքների տնտեսական վերականգնմանը:
Նա հայտնեց, որ Հայաստան է եկել տնտեսական և ներդրումային ծրագրերով, որոնք պատրաստ են օպերատիվ կերպով իրականացնել տնտեսության վերականգնման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին