ՌԴ-ն չի կարծում՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը կապված է ԼՂ կարգավորման հետ․ Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել խորհրդատվական աջակցություն՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դելիմիտացիայի հարցով աշխատանքների սկսմանը՝ հետագայում դրա դեմարկացիայով՝ երկու երկրների միջև հակամարտությունը շուտափույթ լուծելու համար: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում, մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, և ներկայումս շփումները շարունակվում են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև սահմանային ծառայությունների միջոցով, այդ թվում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ, այլ ավելի շուտ դա սահմանի օրինական գրանցման բացակայության հետևանք է:
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշակի շրջաններում իրավիճակը անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ և դա սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության հետևանք է: Ընդհանուր ֆոնը, իհարկե, խորացնում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը, սա իրոք այդպես է», - հավելել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն և Մոսկվան քննարկել են սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ամրագրելու է Արցախի վերջնական կորուստը
- Ադրբեջանը համաձայն է Հայաստանի հետ սահմանազատմանը՝ տարածքային ամբողջականության համապատասխան
- ԵՄ պատրաստ է օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը
- Սահմանազածումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը. ՄԻՊ
- Բայրամովը Հայաստանին «կոչ է անում հրաժարվել քաղաքական հիստերիայից» ու անցնել սահմանազատման
- Սահմանագծման և սահմանազատման գործընթացները պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմեն. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան