09.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ
Հայասանում երեկ կատարվել է 4046 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջացել է 109 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 135 դեպք, որոնցից 217 490 -ն` առողջացած, 4540-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1105 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5645 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 224 512 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.07.2021. Կորոնավիրուսի 186 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ
- 07.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 06.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, 3 մարդ մահացել է
- 05.07.2021. Կորոնավիրուսի 53 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան