«Պատճառը բարությունն ու սիրող մարդիկ են». 110-ամյա ամերիկուհու երկարակեցության գաղտնիքը
Տոնելով իր 110-ամյակը՝ գերերկար կյանք ապրած կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը: Այս մասին հայտնում է «Լենտա ռու»-ն՝ հղում կատարելով FOX 2-ին:
Ամերիկյան Միչիգան նահանգի Կանտոն քաղաքից Բոնիտա Գիբսոնը ծերանոցում ընկերների ու ընտանիքի հետ նշել է ծննդյան տունը: Մեկ տարի առաջ նա հիվանդ էր COVID-19- ով, բայց այն ունեցել էթեթև բնույթ: Սա նրա կյանքում առաջին համաճարակը չէր: Նա 20-րդ դարի սկզբին հիվանդացել էր ԱՄՆ-ում բռնկված իսպանական գրիպով և պոլիոմելիտով:
Կինը ամուսնացել է 1930 թ.-ին Մեծ դեպրեսիայի տարիներին և ներկայացրել է իր հիշողությունները այդ դժվար ժամանակի մասին: «Մենք փող չունեինք, և ես ու ամուսինս երկու տարի վրանում էինք ապրում, քանի որ չէինք ուզում ուրիշների հետ ապրել»,-ասել է նա:
Բացի այդ, Գիբսոնն ասել է, որ այդ տարիներին գրեթե նորմալ բժշկական օգնություն չի եղել: «Բոլորը տեղաշարժվում էին ձիերով ու սայլերով: Եթե ինչ-որ բանով հիվանդանում էիք, կամ պետք է ապաքինվեիք, կամ գնայիք գերեզմանոց»,-պատմել է նա:
Հարցին, թե որն է երկարակեցության գաղտնիքը, Գիբսոնը պատասխանել է. «Կարծում եմ՝ դրա պատճառը բարությունն ու սիրող մարդիկ են, ովքեր միշտ շրջապատել են ինձ և օգնել ճիշտ որոշումներ կայացնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան