Եվրախորհրդարանը Թուրքիայում ընդդիմադիրների ճնշումները քննադատող բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը հուլիսի 8-ի լիագումար նիստում Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվող ճնշումները քննադատող բանձև է ընդունել:
2 դեմ, 603 կողմ և 67 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունված որոշումը հեղինակել են «Քրիստոնեադեմոկրատական», «Սոցիալ-դեմոկրատական», «Լիբերալ», «Կանաչների» և «Ձախերի» կուսակցությունները: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Բանաձևում ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ կիրառվող ահագնացող ճնշումները մտահոգիչ են բնութագրվել: Շեշտվել է, որ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ճնշումները Թուրքիայում սահմանափակում են քաղաքական կուսակցությունների իրավունքների իրացումն ու ժողովրդավարության ամրապնդման մեջ նրանց ունեցած դերը: Բանձևում նշված է, որ այս ճնշումները անմիջական կապ ունեն երկրում մարդու իրավունքների դրամատիկական վիճակի ու իրավական պետության ոչնչացման հետ:
Բանաձևի մեջ հատուկ անդրադարձ է կատարվել քրդամետ ԺԴԿ-ի գործունեությունը կասեցնելու նպատակով սահմանադրական դատարանում ծավալվող գործընթացներին՝ հիշեցվելով, որ այդ կուսակցության շուրջ 4000 անդամ արդեն իսկ բանտարկված է: ԺԴԿ-ի հնարավոր փակման վերաբերյալ ասված է, որ այդ քայլը միջնաժամկետ կտրվածքով լուրջ քաղաքական սխալ կլինի, լրջորեն կհարվածի բազմազանության և ժողովրդավարության սկզբունքներին, ինչպես նաև դրա հետևանքով Թուրքիայում միլիոնավոր ընտրողներ չեն ունենա իրենց ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա