ՍԴ-ում ներկայացվեցին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հիմնական հանգամանքները
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով զեկուցող Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը դատաքննության ժամանակ համառոտ ներկայացրեց, թե համաձայն դիմողների, որոնք են գործի քննության շրջանակներում էական հանգամանքները:
Նրա ներկայացմամբ, «Հայաստան» դաշինքն առանձնացրել է մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության, ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի օգտագործման հանգամանքները, ընտրությունների ընթացում «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալի միջոցառումների իրականացումը, 23 հազար 790 քաղաքացիների ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, զորամասում հաշվառված 10 հազար 993 ընտրողների քվեարկությանը մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի, արձանագրվել են ուղղորդման դեպքեր և համապատասխան տրամադրվող կտրոնը եղել է առանց լուսանկարի:
Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ 4 հավելվածների տեսքով:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից էական համարվող հանգամանքներ են՝ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորվման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելն ու կուտակումները, ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքավորումների հետ կապված խնդիրները, պետական գործառույթների և կուսակցության շահերի միահյուսումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց նախընտրական քարոզարշավին մասնակցությունը, վարչապետի պաշտոնը փաստացի զբաղեցնող անձի և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց բռնությունների կոչերը և հոգեբանական հարադրանքը, պաշտոնատար դիրքի չարաշահման միջոցով հոգուտ իշխող կուսակցության իրականացված գործողությունները և այլն:
«Հայոց հայրենիք» կուսակցության կողմից էական համարվող հանգամանքներն են՝ ընտրական գործընթացում չի ապահովվել ընդհանուր հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, ընտրությունների ընթացքում խախտվել է 912 հազար 572 ընտրողի, այդ թվում նաև ընտրողների 6 տոկոսը կազմող հաշմանդություն ունեցող 156 հազար ընտրողի հավասար ընտրության իրավունքը, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձևը, չի պահպանվել ընտրության կարգի մասին ծանուցման կարգը, գործող իշխանության և այլ թեկնածուների կողմից նախընտրական քարոչության կողմից տեղի է ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, գրեթե բոլոր տեղամասերում քվեաթերթիկները չեն դրվել չհրկիզվող պահարաններում, ընտրությունների ժամանակ արձանագրվել են խախտումներ՝ թափանցիկ ծրարներ, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողությունները, տպվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայություն, ձայների հաշվարկի ժամանակ տեղամասերի հոսանքազրկում, համատարած բաժանված ընտրակաշառք և այլ հանգամանքները:
«Պատիվ ունեմ» դաշինքի կողմից առանձնացված էական հանգամանքներն են՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են ընտրողի կամքի ձևավորման և արտահայտման ազատության վրա, նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել ընտրության հավասար պայմանների ապահովման սկզբունքի էական խախտումներ, որոնք մասնավորապես դրսևորվել են նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող թեկնածուների և քաղաքական ուժերի համար լուսաբանման խտրական և ոչ հավասար պայմաններով, վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի ներգրավմամբ, որի արդյունքում իշխող քաղաքական ուժը ստացել է նշանակալի առավելությունները:
Է. Շաթինյանի խոսքով, դիմողը շեշտել է վարչապետի պաշտոնակատարի հրապարակային ելույթներին և այդ շրջանակում, իր գնահատմամբ, ատելության խոսքին: Դիմողն անդրադարձել է ընտրական գործընթացում, իր գնահատմամբ, տեղի ունեցած ճնշումներին և ձերբակալություններին:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Հովհաննիսյանը ՍԴ-ում ընթացող դատաքննությունը նմանեցնում է Սարսաղստանի հետ
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
- ՍԴ-ում մեկնարկում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը
- Վարդևանյան. ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»
- Էդգար Ղազարյան. Կարևոր փաստ Արման Դիլանյանի մասով այսօրվա ՍԴ նիստին ընդառաջ
- Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը կմասնակցեն ՍԴ-ում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դատաքննությանը
- Հուլիսի 9-ի դատական նիստը չսկսած՝ ՍԴ-ն արդեն իր կողմնակալ վերաբերմունք է արտահայտում իշխող քաղաքական ուժի նկատմամբ. Ղազարյան
- Վահե Գրիգորյանի պահանջով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա. Էդգար Ղազարյան
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ՍԴ
- Քաղաքական երրորդն ուժն է դիմել ՍԴ՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
- «Զարթոնք» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ
- Վարդևանյան. Մենք ՍԴ միջնորդություն ենք ներկայացրել դիմումի քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան