Հուլիսի 6-9-ն առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն հայտնում է, որ հուլիսի 6-9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,426,284 ԱՄՆ դոլար՝ 493.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,109,454 ԱՄՆ դոլար՝ 496.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 496.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Ըստ ԿԲ-ի՝ ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,662,041 եվրո՝ 582.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,043,400 եվրո՝ 589.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
ՀՀ գլխավոր դրամատան ներկայացմամբ ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,413,179,966 ՌԴ ռուբլի՝ 6.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,245,488,388 ՌԴ ռուբլի՝ 6.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջինփոխարժեքով:
«Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47 մլն ԱՄՆ դոլար»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում