Ռուսաստանում հունվարի 2-ից հետո չէր արձանագրվել COVID-19 վարակման դեպքերի նախորդ օրվա ցուցանիշը
Ըստ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի, Ռուսաստանում հայտնաբերվել է վարակման նոր դեպքերի առավելագույն քանակ՝ 25,766, ինչը չեր արձանագրվել հունվարի 2-ից ի վեր: Այդ մասին տեղեկատվություն է տարածել «ՌԻԱ նովոստի»-ն:
Հունվարին այդ ցուցանիշը 26 301 էր:
Վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 5,733,218-ի:
Դեպքերի առավելագույն քանակը հայտնաբերվել է Մոսկվայում (6643), Մոսկվայի մարզում (2545) և Սանկտ Պետերբուրգում (1951), իսկ Նվազագույնը՝ Նենեցյան (14) և Չուկոտկայի ինքնավար մարզերում (16) և Մագադանի շրջանում (28):
COVID-19- ով վարակվածների 13 %-ի մոտ այն անցնում է առանց կլինիկական դրսևորումների: Աճի տեմպը 0,45 % է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները