Սաադ Հարիրիի հատուկ ներկայացուցիչը մտավախություն է հայտնել Լիբանանում արցախյան հակամարտության սցենարի կրկնության վերաբերյալ
Լիբանանի կառավարությունը խնդրում է Ռուսաստանին աջակցել իր տարածքում գտնվող սիրիացի փախստականներին հայրենիք վերադառնալու հարցում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժորժ Շաաբան:
«Մենք սիրիացի փախստականներին հայրենիք վերադառնալու հարցում հույս ենք դնում Ռուսաստանի օգնության, նրա ազդեցության վրա»,-«Ինտերֆաքս»-ին ասել է Շաաբան:
Նա բացատրել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Սիրիայի վերականգնման գործում և ի վիճակի է աջակցել փախստականների վերադարձին:
Շաաբան նշել է, որ Լիբանանում շարունակվում է սուր քաղաքական և տնտեսական ճգնաժամը, և երկրում գտնվող 1,5 միլիոն սիրիացի փախստականները մեծ բեռ են Լիբանանի տնտեսության և անվտանգության ուժերի վրա:
«Բացի այդ, նրանք կարող են օգտագործվել երկրում իրավիճակն ապակայունացնելու համար. Մենք նման օրինակներ տեսնում ենք աշխարհի այլ տարածաշրջաններում, օրինակ Արցախում»,-ասել է Լիբանանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը:
Այս շաբաթվա սկզբին Շաաբան ասել էր, որ վարչապետ Հարիրիի խնդրանքով հանդիպում է խնդրել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ՝ խոսելու Լիբանանում տիրող իրավիճակի մասին և քննարկելու փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցը:
«Իմ խնդիրն էր խոսել Լիբանանում կառավարության ձևավորման գործընթացի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է սուր քաղաքական և տնտեսական ճգնաժամն ազդում երկրի և տարածաշրջանի անվտանգության վրա»,-ասել է Շաաբան:
Այս հանդիպման արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ քննարկվել է Լիբանանում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առկա իրավիճակը:
Բանակցությունների ընթացքում հարցեր է բարձրացվել Սիրիայի Արաբական Հանրապետություն իրենց մշտական բնակության վայրեր սիրիացի փախստականների վերադարձի վերաբերյալ:
Նախարարությունից հայտնել են, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում և հաստատել է կողմերի պատրաստակամությունը հետագա փոխգործակցության համար:
Միևնույն ժամանակ, խոսելով Լիբանանում առկա ճգնաժամային իրավիճակի մասին, Շաաբանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կավելացնի իր ջանքերը՝ աջակցելու Լիբանանի կառավարության ձևավորմանը, քանի որ երկիրը գտնվում է պայթյունի եզրին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա