Վարդևանյանը ՀՔԾ -ի ու դատախազության ուշադրությունը հրավիրեց ՍԴ-ին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների վրա
Սահմանադրական դատարանն այսօր առանց քննության թողեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից ՍԴ-ին հասցեագրված գրություն-միջնորդությունը ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։
«Ես դիտավորության խնդիր այս պահին չեմ արձանագրի»,-ՍԴ-ում ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի մոտ նկատում է ՍԴ-ում գործերի քննության առանձնահատկությւոնների որոշակի պատկերացման մի քիչ այլ մոտեցում կամ պատկերացում։
«Նա մի քանի անգամ հղում տվեց արձանագրությանը, որը մնում է իրենց մոտ, այն մեզ չի ուղարկվում, այսինքն մենք տեղյակ չենք, թե ինչ հարցեր են քննարկվում»,-ասաց Վարդևանյանը՝ հիշեցնելով Գրիգորյանի այն պնդումը, որ թե իր, թե «Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակը ղեկավարող Արա Զոհրաբյանի բարձրացրած հարցերը մանրամասն կերպով քննարկմնա առարկա են դարձել աշխատակարգային նիստում։
Նա հիշեցնում է, աշխատակարգային նիստը դռնփակ է եղել, ինքն էլ դրան չի մասնակցել։ Վստահության կանխավարկածով նա ենթադրում է, որ հարցը քննության առարկա է դարձել, եթե դատարանը գտել է, որ անհնարաինության հիմք առկա չէ, ապա՝ շատ լավ, ինքը խնդիր չի տեսնում։
«Մենք եկել ենք այն տրամադրվածությամբ, որ տեղի ունենա սահմանդրական արդարադատություն։ Եթե նման տրամադրվածություն չունենայինք, ապա առհասարակ դիմում չէինք ներկայացնի։ Բայց մի հետաքրքիր բան կա, թե ինչ էր կատարվում ՍԴ շենքի դիմաց։ Այս պահին հրապարակավ ասում եմ՝ հրավիրում եմ Հատուկ քննչական ծառայության և դատախազության ուշադրությունը, եթե չեմ սխալվում ԱԺ պատգամավոր Արման կամ Արմեն Բաբաջանյանի վրա, ով Սահմանդրական դատարանի մասին խոսում էր ուղղակի սպառնալիքներով, ընդհուպ մինչև խոսում էր, եթե անվավեր ճանաչվեն ընտրութունների արդյունքները, ապա կլինեն հետևանքներ։ Եթե սա չէ ՍԴ գործունեությանն ուղղակի միջամտությունը, ապառնալիքները, ես չգիտեմ, սա ինչ է»,-ասաց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը
- ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ
- ՍԴ-ում ներկայացվեցին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հիմնական հանգամանքները
- Գոռ Հովհաննիսյանը ՍԴ-ում ընթացող դատաքննությունը նմանեցնում է Սարսաղստանի հետ
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
- ՍԴ-ում մեկնարկում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը
- Վարդևանյան. ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»
- Վահե Գրիգորյանի պահանջով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա. Էդգար Ղազարյան
- Վարդևանյան. Մենք ՍԴ միջնորդություն ենք ներկայացրել դիմումի քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան