Վարդևանյան. ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։
Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։
Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց այլ ծանրաբեռնվածություն ունի։
Ի դեպ ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր և դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։ Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Կարևոր փաստ Արման Դիլանյանի մասով այսօրվա ՍԴ նիստին ընդառաջ
- Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը կմասնակցեն ՍԴ-ում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դատաքննությանը
- ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրում
- Վահե Գրիգորյանի պահանջով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա. Էդգար Ղազարյան
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև ՔՊ-ն
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ՍԴ
- «Զարթոնք» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ