ԿԲ. Այս շաբաթ ներբանկային շուկայում գնվել է 89.5 մլն դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ հուլիսի 6-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,426,284 ԱՄՆ դոլար 493.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,109,454 ԱՄՆ դոլար 496.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 496.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,662,041 եվրո 582.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,043,400 եվրո 589.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,413,179,966 ՌԴ ռուբլի 6.65
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,245,488,388 ՌԴ ռուբլի 6.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Անցնող շաբաթում բանկերի կողմից գնվել է 112 մլն դոլար
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 95 մլն դոլար
- ԿԲ. Հունիսի 7-13-ը բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 60 մլրդ դրամ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան