107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
«Հայաստանի ժողովուրդը կարող է մի օր քաղաքական մի ուժի տալ ձայների 95 տոկոսը։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է լինելու զսպումների և հակակշիռների մեխանիզմի, ժողովորդավարության սկզբունքի հետ»,-Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ ժողովուրդը կարող է նման որոշում կայացել, բայց մյուս կողմից ստացվում է վերահսկողական ժողովրդավարության մեխանիզմներից և ոչ մեկ չեն գործելու։
«Այդ իրավիճակի կանխարգելման համար նախատեսված է ընդդիմության պարտադիր մասնակցությունը 1/3-ի՝ 30 տոկոսի չափով։ Ըստ էության, 2018-ին կարծես այդ վիճակն եղել է, քանի որ 70 տոկոսից ավելին էր ստացել ուժերից մեկը, բայց ստացվում էր, որ որոշակի զսպման մեխանիզմ գործում էր։
Սահմանադիրը փաստաթուղթը դնելով հանրաքվեի՝ ի՞նչ նպատակ է ունեցել։ Նպատակ է ունեցել ընդդիմադիր ուժերի դերերի բարձրացում, դրա միջոցը տեսել է 3/5-րդի գործիքի ներդրման մեջ։ Ստացում է, որ սահմանադրի դրած հիմնավորումը ոտնահարվել է։
Սա սահմանադրաիրավական խնդիր է»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ 71 մանդատ տալով մեկ ուժի 107-ի համագումարի մեջ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը։
«Սահմանադրականությունը գնահատելուց ո՞նց կարող է Բարձր դատարանը զերծ մնալ այն իրավիճակից, որ Սահմանադրությունը, որի երաշխավորումն ապահովում է Բարձր դատարանը, նախատեսել է 3/5-րդն, ինչը ընդդիմադիրների դերը բարձրացնելու համար է, բայց փաստացի այսօր Բարձր դատարանի սեղանին դրված ընտրական արդյունքների վեճի վերաբերյալ որոշմամբ այդ հիմնավորումը կյանքի չի կոչվում, խաթարվում է, ստացվում է սահմանադիրը մի հիմնավորում է դրել, որը որևէ առնչություն չունի իրական կյանքի հետ։
Եթե այս վեճը լուծվի այնպես, որ պարզապես անփոփոխ մնա, բա սա սահմանադրականության խնդիր չէ՞, որը հենց Բարձր դատարանը պետք է գնահատի հենց այս վարույթով։ Հակառակ դեպքում, Բարձր դատարան, ունենալու ենք աբստրակտ սահմանադրական վերահսկողության շրջանակներում լուծում, որը որևէ փոփոխություն չի տալու»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։
Դատական նիստի ընթացքը՝ ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Արտակ Զաքարյան. ՍԴ-ի վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Վարդևանյանը ՀՔԾ -ի ու դատախազության ուշադրությունը հրավիրեց ՍԴ-ին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների վրա
- ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը
- ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան