Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
«Դիմումում անուղղակիորեն անդրադարձ ունենք, հատկապես արձանագրվել է վարչական դատարանի կողմից ընդունված վարչական ռեսուրսի չարաշահման մասով արձանագրված դատական ակտում»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նա պատասխանեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցին, որ բանավոր խոսքում նշվել է շատ հանդիպումներ ընկալվում էին որպես ոչ թե թեկնածուի հետ հանդիպում, այլ վարչապետի հետ հանդիպում, այդ ընկալումն ի՞նչն էր՝ առերևույթ, թե կազմակերպիչներն էին հայտարարում հանդիպում վարչապետի հետ, քանի որ այստեղ էական տարբերություն կա։
Արամ Վարդևանյանի խոսքով, կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, եթե չի սխալվում Արմավիրի մարզում, հանդիպման ժամանակ մարզի կրթական վարչության պետը բառացիորեն նշել է՝ վարչապետի հետ հանդիպում է։
«Ուզում եմ հատուկ նշել՝ նախընտրական քարոզարաշավի ժամանակ է»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։
Նա նշեց, որ մարտ ամսվանից հետո վարչապետ Նիկոլ Փաշաինյանը ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ մարզերում և այդ ժամանակ նա հանդես էր գալիս որպես վարչապետ, նրան հենց այդպես էլ ներկայացնում էին, բայց այդ հանդիպումներից յուրաքանչյուրն էլ նախընտական քարոզարաշավի բացադրիչներ պարունակող էին։
Նա նշեց, որ ԸՕ-ով նախընտրական քարոզչության ժամանակահատվածը դիտարկում են ընտրություններ նշանակելուց ի վեր, սակայն այս դեպքում արտառոց իրավիճակի հետ գործ ունեն. «Մարտից մեկ ուժ հաստատ գիտեր, որ լինելու է ընտրություն, պատրաստվում էր դրան։ Միայն այդ մեկ ուժը դրանում համոզված էր, քանի որ այդ մեկ ուժը կարող էր դա փոխել»։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավոել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Արտակ Զաքարյան. ՍԴ-ի վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Վարդևանյանը ՀՔԾ -ի ու դատախազության ուշադրությունը հրավիրեց ՍԴ-ին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների վրա
- ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը
- ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ
- ՍԴ-ում ներկայացվեցին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հիմնական հանգամանքները
- Գոռ Հովհաննիսյանը ՍԴ-ում ընթացող դատաքննությունը նմանեցնում է Սարսաղստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան