Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
«Սահմանադրական դատարանի դատավորների հարցուպատասխաններից, նաև մեր կողմից արձանագրված որոշ փաստերից մեզ մոտ անհանգստության առաջացավ այն առումով, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության»,-Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը բացատրություններով հանդես գալով ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ չի քննարվել ու քվեարկության չի դրվել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության միջնորդությունները։
«Մեր դիմումի տեքստում նշել էինք 5 միջնորդություն, առ այսօր որևէ որոշում չունենք։ Մինչդեռ արձանագրել ենք, որ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշումներով անդրադարձել է այլ դիմողների միջնորդություններին։ Մեր միջնորդություններն անտեսվել են, դրանք ուղղված էին պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելուն, հատուկ էինք դիմումի հետ ներկայացրել, որ ժամանակը տնտեսեինք»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Արա Զոհրաբյանի բացատրությունները՝ ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Արտակ Զաքարյան. ՍԴ-ի վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Վարդևանյանը ՀՔԾ -ի ու դատախազության ուշադրությունը հրավիրեց ՍԴ-ին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների վրա
- Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա հրավիրել Արմեն Սարգսյանին
- ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը
- ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ
- ՍԴ-ում ներկայացվեցին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հիմնական հանգամանքները
- Գոռ Հովհաննիսյանը ՍԴ-ում ընթացող դատաքննությունը նմանեցնում է Սարսաղստանի հետ
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
- ՍԴ-ում մեկնարկում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան