Բերդիմուհամեդովը իր որդուն նշանակում է փոխվարչապետ՝ ֆինանսների և էկոնոմիկայի հարցերով
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրամանագիր է ստորագրել իր որդուն՝ Սերդարին, ֆինանսների և էկոնոմիկայի հարցերով փոխվարչապետ նշանակելու մասին: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Գադիրգելդի Մուշշիկովը, որը նախկինում զբաղեցնում էր այդ պաշտոնը, գլխավորելու է Կենտրոնական բանկը՝ Մերդան Աննադուրդևի փոխարեն, որն ազատվել էր պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Փետրվար ամսվա սկզբին Անադուրդևը նախագահից ստացել էր խիստ նկատողություն՝ վերջին նախազգուշացումով:
Մուշշիկովը նշանակվել է նաև Թուրքմենստանի Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ և Թուրքմենստանում Ասիական զարգացման բանկի կառավարիչ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սերդար Բերդիմուհամեդովն ազատվել է Թուրքմենստանի Գերագույն վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից և հեռացվել Թուրքմենստանի պետական անվտանգության խորհրդի կազմից: Բացի այդ, նա դարձել է Թուրքմենստանից նոր ներկայացուցիչը Տնտեսական խորհրդում:
Երկրի ղեկավարի համապատասխան հրամանագրերը, որոնք ստորագրվել են ուրբաթ օրը երկրի նախարարների կաբինետի ընդլայնված նիստում, հրապարակվել են շաբաթ օրը «Չեզոք Թուրքմենստան» թերթում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են