Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով
«Ծրարը, որի մեջ դրվել է քվեաթերթիկը, թափանցիկ է եղել, երևացել է, թե ում է ընտրել տվյալ քաղաքացին»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը բացատրություններով հանդես գալու ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այս պայմաններում, երբ որ մարդն ընտրության է գնում, մտահոգություն է ունենում, որ կարող են իմանալ՝ ում է ընտրել, վախի գործոնն ավելի մեծ դերակատարում է ունենում անձի վրա։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը խնդրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը ՍԴ-ում ներկայացնում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, վաղը դատարանին մեկ ծրար ու քվեաթերթիկ ներկայացնել, եթե նմուշներն ունեն։
ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նշեց, որ Արա Զոհրաբյանի՝ դիմումին կցված լուսանկարում հստակ երևում է, որ ծրարը թափանցիկ է։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Դատական նիստն այսօր ավարտվեց, այն կշարունակվի վաղը ժամը 10։00-ից։
Հարակից հրապարակումներ`
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Փաշինյանի արտահայտած տերմիններն ազատ կամքի վրա ազդող խոսք է. Արա Զոհրաբյան
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- 107-ի համագումարի մեջ 71 մանդատ տալով մեկ ուժի՝ ԿԸՀ-ն երաշխավորում է ժողովրդավարության դեֆիցիտը. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- Փաշինյանը մարտից ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ և այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետ. Վարդևանյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արձագանքից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին
- ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
- Հակասահմանադրական վարքագծով Փաշինյանը խախտել է ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը. Վարդևանյանը՝ ՍԴ-ում
- Արա Զոհրաբյանը միջնորդեց լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին