Ինչպե՞ս ակնթարթորեն դուր գալ անծանոթին
TikTok-ի իր էջում հաղորդակցման մասնագետը բացահայտել է անծանոթին ակնթարթորեն դուր գալու միջոցները: Այս մասին գրում է «Լենտա ռու»-ն:
Ֆրանչեսկա անունով մի աղջիկ երեք հիմնական խորհուրդ է տվել: Առաջինը` խնդրել «զոհին» մի փոքր լավություն անել. «Ասա նման մի բան.«Աղը կփոխանցեք ինձ, խնդրում եմ»,- առաջարկել է նաև և բացատրել, որ ենթագիտակցական մակարդակում մարդը կմտածի, որ ինքը դուր է գալիս զրուցակցին, եթե իրենից օգնություն է խնդրում:
Փորձագետը նաև խորհուրդ է տվել մարդկանց անուններով դիմել: Նա կարծում է, որ դա զրուցակցին թույլ կտա իրեն ավելի կարևոր զգալ:
«Երրորդ՝ հարցին անմիջապես պատասխանելու փոխարեն սպասեք մի քանի վայրկյան: Սա կստիպի մարդուն զգալ, որ դուք իսկապես մտածում եք այն մասին, թե ինչ եք ասելու»,-ամփոփել է նա:
Աղջկա գրառումն ունեցել է մի քանի միլիոն դիտում: Սոցցանցի շատ օգտվողներ շնորհակալություն են հայտնել նրան խորհուրդների համար և զարմացել, թե որքան պարզ են դրանք: Եղել են նաև այնպիսիսնները, որոնք անօգուտ էին համարում Ֆրանչեսկայի առաջարկությունները:
«Դա ինձ չի սազում: Ես ատում եմ իմ անունը, և ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը անմիջապես չի պատասխանում ինձ, թվում է թե նա դատապարտում է ինձ»,-դատողություն է անում օգտատերերից մեկը: