Ճապոնիան նախատեսում է սկսել թռչող մեքենաների օգտագործումը մինչև 2025 թվականը
Ճապոնիայի խոշորագույն Japan Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռչող մեքենաների կոմերցիոն օգտագործումը սկսել մինչև 2025 թվականին: Այս մասին հայտնում է Nikkei թերթը:
News.ru-ի հաղորդմամբ, ենթադրվում է, որ առաջին փուլում ծառայություն կսկսվի Միե պրեֆեկտուրայի օդանավակայանի և զբոսաշրջային վայրերի միջև ուղևորներին տեղափոխելու համար:Երկրի երկրորդ ամենամեծ ավիափոխադրողը՝ All Nippon Airways- ը, նույնպես ուսումնասիրում է նման ծառայություն ստեղծելու հնարավորությունը մինչ 2025 թվականը:
Թռչող մեքենաներն արդեն փորձարկվում են Ճապոնիայում: Խոշոր ներդրողները հուսալքված են նախագծերից` կառավարության հստակ կանոնների բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, այս տարի երկրի իշխանությունները ակտիվացրել են թռչող մեքենաների շահագործման ժամանակացույցի և ընթացակարգի մշակումը, որպեսզի 2023 թվականից սկսեն դրանք օգտագործել հեռավոր կղզիներ բեռների առաքման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում