Daily Mail-ի ընթերցողները կարծում են, որ Ռուսաստանը ծիծաղից կմեռնի ամերիկյան բանակին տեսնելուց
Daily Mail-ի ընթերցողներն ակտիվորեն քննարկում են վերջերս հրապարակված Պենտագոնի զեկույցը Ռուսաստանի և Չինաստանի կողմից նոր միջուկային պատերազմի վտանգի մասին, բայց ոչ բոլորն են համաձայն ռազմական գերատեսչության եզրակացությունների հետ: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Օգտատերերի մեծամասնության կարծիքով, այս իրավիճակի մեղավորը Սպիտակ տան նոր վարչակազմն է, այլ ոչ թե այդ երկրները:
«Այժմ մենք ունենք պատմության մեջ ամենաթույլ վարչակազմը»,-ասել է levis502 օգտատերը:
Որոշ օգտատերեր նշել են, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Չինաստանը գործողություններ են կատարում իրենց պաշտպանության ուղղությամբ, ԱՄՆ զինված ուժերն այլ բանով են զբաղված:
«Երբ մեր բանակն ու ծովային հետևակը կիսաշրջազգեստներով հայտնվի առաջնագծում, թշնամին ծիծաղից տեղում կմեռնի»,-գրել է օգտատերերից մեկը:
«Ծաղրածուների խելահեղ երկրում, որտեղ մենք ապրում ենք, Չինաստանը և Ռուսաստանը կհաղթեն առանց լուրջ զենքի: Նրանք պարզապես կարող են մեր զինվորներին ուղարկել «սխալ տեղ» և դա բավարար կլինի նրանց ոչ մարտունակ դարձնելու համար»,-բացատրել է երկրորդը:
«Յասի Ման» օգտատերը հիշել է, որ հանրապետական Թրամփի օրոք Միացյալ Նահանգները մի քանի տարի չէին կռվել, իսկ «դեմոկրատները պատերազմ են սիրում»:
Իր հերթին, «Քենթից եկածը» անունով օգտատերը հորդորում էր չլվանալ մարդկանց ուղեղներըը:
«Ո՞ւմ ենք մենք համարում «թշնամիներ»: Ես աշխատել եմ ամբողջ աշխարհում՝ ազգությունների մեծ մասի ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև ռուսների, չինացիների և իրանցիների: Բոլորը բարյացակամ և ընկերական են»,-բացատրել է նա: