Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1364 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 33 629 թեստ, այստեղից 17 883-ը՝ հակագենի արագ թեստով և 15 746-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. oրական 4,06%, վերջին 14 օրը –3,67%, վերջին 7 օրը –4,07%:
1tv.ge-ի հաղորդմամբ, այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 376 200 դեպք: Ապաքինվել է ևս 423 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 358 227:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 443 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 296 074 մարդ, օրական՝ 6 488:
Կարանտինային գոտիներում ունենք 77 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 364-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսի օրական դեպքերը կրկին անցնում են 1000-ից
- Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 392 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել