Տաբածղուրիում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ Ղարաբաղում պատերազմի զոհերի
Վրաստանի Բորժոմիի մունիցիպալիտետի Տաբածղուրի գյուղում խաչքար է տեղադրվել: Սա 5-րդ խաչքարն է, որը Էդգար Պապիկյանը տեղադրել է ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:
jnews-ի հաղորդմամբ, խաչքարը տեղադրվել է ծնունդով այս գյուղից Էդգար Պապիկյանի միջոցներով, որն այժմ բնակվում է Երևանում:
Բացմանը ներկա են եղել հյուրեր Ախալքալաքի մունիցիպալիտետից, ինչպես նաև տաբածղուրեցիներ այլ վայրերից: Նախ խաչքարը օծվել է, ապա տեղի է ունեցել փոքրիկ միջոցառում և հյուրասիրություն:
Բարերարի խոսքով, իր նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ նախկինում Եռաբլուրում կանգնեցվել է երկու խաչքար, ևս երկուսը՝ Ֆիադոսիայում (Ղրիմ):
«Մեր գյուղում խաչքար չկար: Խաչքարը նվիրված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի զոհերին:
Մենք այս օրը նշելու ենք որպես մեր գյուղի օր, և ամեն տարի այս օրը հավաքվելու ենք մեր գյուղում», – Էդգար Պապիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան