Ինչքա՞ն ժամանակ են COVID-19-ով հիվանդացած մարդիկ զգում դրա ախտանիշները
COVID-19-ով վարակված տասը մարդուց մեկը հիվանդանալու պահից վեց ամիս շարունակ ունեցել է հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ հազ, հևոց։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Straits Times թերթը ՝ վկայակոչելով Սինգապուր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի (NCID) ուսումնասիրությունը։
Ուսումնասիրության համաձայն, ավելի հազվադեպ դեպքերում անձը, ով հիվանդացել է COVID-19-ով, երկար ժամանակ ունեցել է անընդհատ հոգնածություն, գլխապտույտ և անքնություն։
Գիտնականները պարզել են, որ չնայած կովիդը հիմնականում ազդում է թոքերի վրա, այն նաև մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
«Որոշ մարդկանց մոտ վիրուսը վնասում է արյան անոթները և, մասնավորապես, փոքր անոթները, որոնք կան մարմնի յուրաքանչյուր մասում, ինչը հանգեցնում է արյան մատակարարման արգելափակմանը և արյունահոսությանը», - ասել են հետազոտողները։
Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ պարզ չէ այն պատճառը, թե ինչու հիվանդության ախտանիշները պահպանվում են նույնիսկ ապաքինումից հետո:
Ուսումնասիրությունը, որը սկսվել է 2020 թվականի հունվարին Սինգապուրում COVID-19- ի առաջին դեպքերը պարզելուց հետո, հանրային առողջապահական կլինիկաներում 288 հիվանդ է մասնակցել: Նրանք վերահսկվել են վարակվելու առաջին շաբաթներից վեց ամիս:
Հարակից հրապարակումներ`
- Վարակաբանը հայտնել է, թե քանի անգամ է հնարավոր վարակվել կորոնավիրուսով
- Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ
- 10.07.2021. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- Աշխարհում պատվաստանյութերի արտադրության և բաշխման անհավասարություն կա․ ԱՀԿ
- ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի շատ վտանգավոր փուլի մասին
- ԱԺ որոշմամբ կորոնավիրուսից մահացածներն այսուհետ կդիահերձվեն