Ռուսաստանում COVID-ից մահվան օրական ցուցանիշը հասել է ռեկորդայինի՝ 752 դեպքի
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի նախորդ օրվա աճը կազմել է 25 082, մահացել է 752 հիվանդ: Սա համաճարակից մահվան նոր առավելագույն ցուցանիշ է: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է շաբաթ օրը օպերատիվ շտաբի հրապարակված տվյալների մեջ:
Դրանից առաջ օրեկան մահվան առավելագույն քանակը գրանցվել էր հուլիսի 6-ին և կազմել 737 մահ: Ամենաշատ մահվան դեպքերը Մոսկվայում են արձանագրվել`108, Սանկտ Պետերբուրգում` 102, Իրկուտսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում 28-ական հիվանդ է մահացել:
Ապաքինվելուց հետո օրվա ընթացքում 17,750 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից:
Մոսկվայում հայտնաբերվել է COVID-19- ի 5694 նոր դեպք, ապաքինվել է 7,035 հիվանդ: Մոսկվայի շրջանում արձանագևվել է 2,487 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 1,978 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան