Սաուդյան արքայազնը երեխաներին թույլ է տվել թքել դայակի դեմքին
Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆեյսալ իբն Թյուրքի իբն Աբդալլահ Ալ Սաուդին մեղադրել են ծառաների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ: Այս մասին հայտնում է «Լենտա ռու»-ն՝ հղում կատարելով The Times-ին:
Ֆրանսիական ոստիկանությանը յոթ ֆիլիպինցի դայակներ և մաքրուհիներ բողոք են ներկայացրել։ Նրանք ասել են, որ արքայազնը, իր կինն ու երեխաները նվաստացրել են իրենց, սովամահ արել և թույլ չեն տվել քնել: Միևնույն ժամանակ, նրանց ամսական վճարել էին ընդամենը 300 եվրո, չնայած պայմանագրերում նշված աշխատավարձն ավելի բարձր էր:
Դայակներից մեկն ասել է, որ արքայազնը իր երեխաներին թույլ էր տալիս թքել իր դեմքին: Դայակներից մյուսն էլ պնդել է, որ եթե երեխաներից որեւէ մեկը լաց լիներ, դայակներին ծեծում էին, հարվածում դեմքներին: Դայակները պարտավոր էին կատարել ցանկացած մանկական քմահաճույք, դրանից հետո պատասխանատու լինեին հետևանքների համար: Օրինակ՝ նրանք պատժվում էին, եթե իր կամքով երեխան պաղպաղակը չափից շատ էր ուտում, իսկ հետո ստամոքսի ցավ էր ունենում:
Ինչպես պատմել էին կանայք, նրանք ստիպված էին աշխատել, մինչև արքայազնը և նրա կինը քնեին, ինչը հաճախ լինում էր առավոտյան երեքին և նույնիսկ ավելի ուշ: Սակայն արդեն առավոտյան ժամը յոթին սկսվում էր նոր աշխատանքային օր, և դայակները ստիպված էին խնամել զույգի չորս երեխաներին: Արդյունքում նրանք երեք ժամից պակաս էին քնում:
Ծառաները ստիպված են եղել Ալ Սաուի սեղանի մնացորդներն ուտել, և միայն խոհանոցում, որը բացվում էր ճաշի համար, իսկ հետո անմիջապես կողպվում էր: Հաճախ ճաշի ժամին նրանք կատարում էին արքայազնի ցուցումները և չէին կարողանում ժամանակին մտնել խոհանոց ու սոված էին մնում:
Արքայազնի դայակների ու հավաքարարների նկարագրած գործողությունների մեծ մասը կատարվել են 2013-2015 թվականներին: Ֆրանսիական օրենսդրության համաձայն ՝ ստրկատիրական աշխատանքի օգտագործման առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է: Այնուամենայնիվ, ֆրանսիական ոստիկանությունը չի կարող կալանավորել կամ հարցաքննել Ալ Սաուդին, քանի որ նա լքել է Ֆրանսիան և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան