Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հինգ մարդ է զոհվել
Հինգ մարդ է զոհվել Տաջիկստանի արևելքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, «ՌԻԱ նովոստի»-ին ասել է այդ երկրի Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին:
«Ցնցումների էպիկենտրոնը, որն արձանագրվել է 5:14-ին, եղել է Դուշանբեից 165 կիլոմետր հյուսիս-արևելք և Ռաշտի շրջանից 21 կիլոմետր դեպի արևելք է: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում 6, Դուշանբեում՝ 3 բալ է եղել, հինգ մարդ է մահացել»,-ասել է Յուսուֆին:
Նրա խոսքով՝ մարդիկ մահացել են Տաջիկաբադի շրջանի Լանգարի Շոհ գյուղում, Ռաշտի շրջանի Հիջբորակ գյուղական բնակավայրի երկու անչափահաս վիրավորվել են և հոսպիտալացվել:
Ըստ նախնական տվյալների ՝ երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող երկու գյուղերում ցնցումների արդյունքում վնասվել է 19 տուն: Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից ստեղծվել է հանձնաժողով`երկրի վարչապետի գլխավորությամբ:
Յուսուֆին հավելել է, որ պատասխանատուները դեպքի վայր են մեկնել իրավիճակն ուսումնասիրելու, վնասները գնահատելու և երկրաշարժերի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները համակարգելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները