Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
Դատարանի որոշմամբ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջում տեղեկացնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները։
Փարմազյանին կալանավորելու որոշում կայացրել է դատավոր Գագիկ Պողոսյանը։
Հիշեցնեք, որՔաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։
Վերջին օրերին քրեական հետապնդումներ են իրականացնում Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ, նրանց թվում են Գորիսի քաղաքապետը, Քարահունջ համայնքի ղեկավարը, Որոտան համայնքի ղեկավարը և այլք։
Ավելի վաղ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել էր.
«Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն, որոնք քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:
Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Առաջադրված մեղադրանքը կապված է 2017 թվականին Մանվել Փարամազյանի ընկերներից մեկի կողմից սեփականատիրոջից հողատարածք ձեռք բերելու, ապա հետագայում երրորդ անձի, ավելի բարձր գնով, վաճառելու մի պատմության հետ, որի ընթացքում հողատարածքը ձեռք բերողն ու վաճառողը այդ գործարքը պարզապես իրականացրել է իր ազգականի անվամբ:
Թեև նշված գործարքն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, նոտարական կարգով, կադաստրային գրանցումով ու չի ենթադրում որևէ ապօրինություն, ու անհասկանալի է, թե դրա ենթատեքստում ինչպես հնարավոր է հանցակազմ նշմարել, այնուամենայնիվ ինքը՝ Մանվել Փարամազյանը որևէ առնչություն չի ունեցել այդ գործարքին»։
Հարակից հրապարակումներ`
- Քարահունջցին պատմում է՝ ոստիկանները սպառնալիքով ցուցմունք են կորզել․ Zangezur.tv
- Ամրամ Մակինյան. Որոտանում դեռ «հանդգնում» են տանը զենք պահել…
- Լուսինե Սահակյան. Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում
- Դատախազությունը պարզաբանում է, թե ինչու է խուզարկվում Որոտան համայնքի ղեկավարի տունը
- Յոլյան. Որոտանի վարչական ղեկավարի տունն են խուզարկում
- Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորվել է
- Փաստաբան. Քաջարանի քաղաքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում
- ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան
- Խուզարկում են Քաջարանի համայնքապետի բնակարանը. Ռոբերտ Հայրապետյան
- Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ․ Փաստաբան
- Ապօրինի կերպով ձերբակալեցին Առուշ Առուշանյանին. Իրավաբան
- Բոլոր մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում՝ գրեք Առուշի վրա, կամ էլ չէ ձեզ կդատենք. Գորիսի քաղաքապետ