Ստոկհոլմի միջազգային փառատոնում հոբոյահար Հայկ Հեքեքյանն արժանացել է երկու մրցանակի
Հանրահայտ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին` հոբոյահար Հայկ Հեքեքյանը, Ստոկհոլմի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնում առաջին մրցանակ է ստացել, նաև արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Այս լուրը հայտնում է նրա մայրը` դաշնակահարուհի Մարինե Մարգարյանը։
«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ով իր ձայնը տվեց մեզ։ Հայկի երաժշտական ուղում սա ևս մի հաճելի ու կարևոր պահ է, ևս մի պատվոգիր, իսկ բոլորիս համար՝ միջազգային մի փոքրիկ հարթակում կրկին Հայաստան բառը հնչեցնելու առիթ։
Շնորհակալ ենք։
Նորից ու միշտ շնորհակալ ենք հոբոյի ուսուցիչ, նվիրված մանկավարժ Հարություն Շախկյանին՝ Հայկի հաջողությունների համար (մեր բոլոր ձեռքերումների մասին լուրերն այս նախադասությունը պիտի՛ պարունակեն)»,- գրել է Մ. Մարգարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան